Եվրամիության խորհուրդը, փետրվարի 27-ին, Բրյուսելում կքննարկի Հարավային Կովկասում առկա իրավիճակը:

Նիստը տեղի կունենա ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի գլխավորությամբ: 

«Խորհուրդը կրկին կհաստատի իր հավատարմությունը անվտանգության, ժողովրդավարության, օրենքի գերիշխանության եւ մարդու իրավունքների հարգման աջակցությանը Հարավային Կովկասում:

Միաժամանակ, Խորհուրդն ընդգծում է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նիստի օրակարգում է նաեւ իրավիճակը Սիրիայում, Եգիպտոսում, Կոսովոյում ու Մերձավոր Արեւելքում: