Փետրվարի 24-ին, ժամը 18.18-ին «1-02» ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 56 շենքում պայթուցիկ նյութ է տեղադրված:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ՃԿԿ օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:


































