Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ մեկին «այո» ասել Սիրիայի հարցով: Այս մասին, ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, այսօր` փետրվարի 24-ին, ռազմական փորձագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ընդգծելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մոսկվայի դիրքորոշումը հաշվի առնելով, հույս ունի, որ այսուհետ եւս այդպես կլինի:

Պուտինը նաեւ վստահություն է հայտնել, որ Արեւմուտքի` Իրանի ներքին քաղաքականության մեջ խառնվելու իրական պատճառը ոչ միայն այն է, որ ցանկանում են ազդեցություն ունենալ այդ երկրի քաղաքականության վրա, այլեւ ցանկանում են տապալել գործող վարչակազմը:

«Զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի անվան տակ, իրականում խնդիր է դրվում տապալել ռեժիմը»,-ասել է նա: