Սլովակիայում մոտ ապագայում կարող է ի հայտ գալ հոլիվուդյան դերասան, մարտաֆիլմերի հերոս Չաք Նորիսի անունով կամուրջ:

Ինչպես տեղեկացնում է The Associated Press-ը, Նորիսի անունով կարող է կոչվել Սլովակիայից  դեպի Ավստրիա ճանպարհին հետիոտնի եւ հեծանվորդների կամուրջը, այդ թեմայով համացանցային քվեարկություն է անցկացվում  Facebook-ում:

Նշենք, որ փետրվարի 24 –ին Չաք Նորիսի օգտին քվերակել է ավելի քան 3,5 հազ. մարդ: Երկրորդ տեղում է  կայսրուհի Մարիա Թերեզան` 266 ձայնով: