RM Auctions առեւտրի տունը մտադիր է աճուրդի հանել աշխարհում գոյություն ունեցող 4 Hispano-Suiza Type Alfonso XIII-ից մեկը, որը կոչվում է ի պատիվ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII-ի:

Ինչպես փոխանցում է Auto.ria.ua-ը, այն ունի  3,6-լիտրանոց ուժային ագրեգատ`  64 ձիաուժ հզորությամբ: Բացի այդ, մեքենան վաճառվում է երկու բաց  թափքով` ձմեռային եւ ամառային:

NEWSru.com-ը նշում է,  որ մեքնենան այն ժամանակների համար իսկական սպորտկար է եղել. այն ունեցել է այդ ժամանակշրջանի համար ֆանտաստիկ  արագություն` մոտ 127 կմ/ժամ: