Այսօր իսպանական դատարանի առաջ է կանգնել թագավորի փեսա Ինյակի Ուրդանգարինը: Դատական գործը տեղի է ունենում Բալեարյան կղզիների Պալմա դե Մալյորկա քաղաքում:
Պալմայի դուքս Ուրդանգարինը կասկածվում է իր ղեկավարած հանրային հիմնադրամի ոչ նպատակային վատնումների մեջ:
Ըստ դատախազության տվյալների` 2004-2006 թթ. ընթացքում ծախսվել է 6 միլիոն եվրո, ընդ որում այդ գումարի մի մասը եղել է նրա ղեկավարած ընկերությունների հաշիվներին: Ուրդանգարինը, բնականաբար, ժխտում է իր մեղքը: Նա հայտնել է, որ դատարան է ժամանել իր անմեղությունն ապացուցելու համար:
Դուքսին պաշտոնական մեղադրանք դեռ չի ներկայացվել, սակայն նախորդ տարվա դեկտեմբերից նա ժամանակավորապես հեռացված է պալատից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























