Ռուսաստանում ֆուտբոլային տրանսֆերային պատուհանի փակվելուց 40 վայրկյան առաջ տեղի ունեցավ Անդրեյ Արշավինի տեղափոխությունը Լոնդոնի «Արսենալից» Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»: Ռուսաստանի հավաքականի ավագը «Զենիթում» հանդես կգա վարձավճարով: Արշավինը ստացել է 29 համարը:

30-ամյա հարձակվողը «Զենիթից» «Արսենալ» էր տեղափոխվել 2009թ. փետրվարին: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ գործում է մինչեւ 2013-ը: