Քաբուլում Աֆղանստանի ներքին գործերի նախարարության շենքում փոխհրաձգության արդյունքում ամերիկացի երկու խորհրդականներ են զոհվել: Այդ մասին տեղեկացրել են անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Միժամանակ շարունակվում են անկարգությունները մեկ այլ քաղաքում` Կունդուզում, որտեղ ցուցարարները գրոհում են ՄԱԿ-ի շենքը: Արդեն հաղորդվում է վեց զոհի մասին:
Կունդուզի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ անվտանգության ուժերը կրակ են բացել, երբ բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել ՄԱԿ-ի համալիրի տարածք: Նա նաեւ ավելացրել է, որ բախումների ժամանակ 46 մարդ է զոհվել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ «Մահ Ամերիկային» կարգախոսով ցույցեր են անցկացվում արդեն հինգերորդ օրն անընդմեջ: Նրանք բողոք են հայտնում Բագրամում գտնվող ամերիկյան ռազմաբազայում մահմեդական գրքերն այրելու կապակցությամբ:




























