Հայտնի երգչուհի Բրիտնի Սփիրսի` փետրվարի 14 -ին, Վալենտինի օրը նախանշված հարսանիքն այդպես էլ տեղի չի ունեցել:Ինքը` Բրիտնի Սփիրսը սիրահարների օրն անցկացրել է երկու որդիների հետ: Նա նույնիսկ իր բլոգում երեխաների մի քանի լուսանկար է դրել:
Մինչ այժմ Բրիտնին ոչ մի մեկնաբանություն չի արել հարսանեկան արարողության վերաբերյալ:Տեղեկություն կար, թե Բրիտնին եւ նրա փեսացուն` Ջեյսոնը, վիճել են հարսանիքի նախօրեին եւ խզել հարաբերությունները: Ի դեպ, դա կլիներ Սփիրսի երրորդ հարսանիքը: Իհարկե, կարող է եւ հարսանիքը տեղի ունեցած լինել բոլորից գաղտնի: Սակայն առայժմ այդ մասին ոչ ոք ոչինչ չի ասում, անգամ Բրիտնին, գրում է Raut.ru-ն:




























