Միլանի դատարանը փետրվարի 25-ին վճիռ է կայացրել անպատիժ թողնել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին` «Միլլսի գործով» կատարված սկանդալային հանցագործության վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ:
Բեռլուսկոնիի անպատժելիության մասին դատարանի վճիռը արդարացնող վճիռ չէ: «Միլլսի գործով» մեղադրական դատավճիռ կայացնելը հավանական էր, առավել եւս որ պետական մեղադրող Ֆաբիո դը Պասկուալեն պահանջում էր կառավարության նախկին ղեկավարին հինգ տարվա ազատազրկման ենթարկել:
Բեռլուսկոնին ինքը դատավճիռը հայտարարելու պահին դատարանում չի եղել: Որոշ լրատվամիջոցներ անգամ պնդում էին, որ նախկին վարչապետը գաղտնի վայրում սպասում է դատարանի որոշմանը, գրում է «Վեդոմոստին»:




























