Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» հենակետային կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը պայմանագիր է ստորագրել մերձմոսկովյան «Խիմկիի» հետ:

Երեւանյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 24-ամյա կիսապաշտպանը ռուսական ակումբում հանդես է գալու 87 համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եդիգարյանը փորձաշրջան էր անցել «Խիմկիում» եւ հաղորդվում էր, որ մերձմոսկովյան ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, այդ իսկ պատճառով չի կարող գնել Հայաստանի հավաքականի խաղացողին։