Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Բալոտելիի, Ագուերոյի եւ Ջեկոյի գոլերի շնորհիվ հաղթեց «Բլեքբեռնին»` 3:0:

«Մանչեսթեր Սիթին» 63 միավորով առաջին տեղում է: Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» 25 խաղից հետո ունի 58 միավոր:

Փետրվարի 26-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Նորվիչին»: «Արսենալը» կընդունի «Տոտենհեմին», «Սթոք Սիթին»` «Սուոնսիին»:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բլեքբեռն»` 3:0
Բալոտելի, 30, Ագուերո, 53, Ջեկո, 81