Հոլիվուդյան հայտնի դերասան Ադամ Սենդլերը փետրվարի 25-ին 11 անվանակարգում ներկայացվել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, Սանդլերը Jack And Jill կինոնկարի համար ներկայացվել է «վատագույն դերասան», «վատագույն դերասանուհի», «վատագույն սցենար», «վատագույն ֆիլմ» «մրցանակների»: Բացի այդ, նրան «ազնվամորի» է սպասվում նաեւ «Just Go with It» եւ «Bucky Larson: Born to Be a Star» ֆիլմերի համար:
Հաղորդվում է, որ 11 անվանակարգը դա արդեն ռեկորդ է: Վերջին անգամ ամենաշատը «ազնվամորիներ» էր վաստակել Էդդի Մերֆին` 2007թ-ին միանգամից արժանանալով հակամրցանակի 5 անվանակարգերի համար:
Նշենք, որ «մրցանակակիրներն» ընտրվում են այսպես կոչված «Ոսկե ազնավամորի» հիմնադրամի անդամների կողմից`քվեարկության միջոցով: Հիմնադրամի կազմում են 12 երկրներից ավելի քան 500 անդամներ, որոնց անունները չի բացահայտվում: Քվեարկությունն իրականացվում է փոստի միջոցով:




























