Կահիրեում դատական գործընթաց է սկսվում ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվստների դեմ, որոնց մեղադրում են արտերկրից ապօրինի կերպով գումարներ ստանալու մեջ:
Ինչպես տեղեկացնում է BBC Russian-ը, մեղադրյալի աթոռին ԱՄՆ եւ այլ երկրների քաղաքացիներ են: Ընդհանուր առմամբ գործով 43 մարդ է անցնում, այդ թվում` 16 ամերիկացիներ, 16 եգիպտացիներ, ինչպես նաեւ Գերմանիայի, Սերբիայի, Հորդանանի, Պաղեստինի քաղաքացիներ: Դեկտեմբերին երկրի անվտանգության ծառայությունների կողմից ստուգումներ են անցկացվել ԱՄՆ-ից ֆրանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների ` Freedom House-ի, Միջազգային հարցերով ազգային դեմոկրատական ինստիտուտի, Միջազգային հանրապետական ինստիտուտի գրասենյակներում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ նրանց մեղադրանք կառաջադրվի, այդ թվում` երկրում խռովությունների հրահրման նպատակով ապօրինի կերպով օտաերկրյա միջոցներ ծախսելու համար: Ի դեպ, ամերիկացիների թվում է նաեւ ԱՄՆ տրանսպորտի նախարար Ռեյ Լահուդի որդին: Իր մի քանի համերկրացիների հետ նա թաքնվում է ԱՄՆ դեսպանատանը:
Կահիրեում աղմկոտ դատական գործընթաց է սկսվում ՀԿ-ների արտասահմանյան ֆիանսավորման հետ կապված
Գործով 43 մարդ է անցնում, այդ թվում` 16 ամերիկացիներ, 16 եգիպտացիներ, ինչպես նաեւ Գերմանիայի, Սերբիայի, Հորդանանի, Պաղեստինի քաղաքացիներ...