Մոսկվայում փետրվարի 26 –ին, ժամը 14:00-ին մեկնարկել է ընդդիմության «Մեծ սպիտակ շրջան» ակցիան, որի մասնակիցները մտադիր են առանց կարգախոսների, ելույթների եւ պաստառների ձեռք ձեռքի տված կենդանի շղթա կազմել Սադովոյե կոլցոյի ներսի կողմում:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», ընդդիմադիրների հետ դեպի Սադովոյե կլոլցո են շարժվում նաեւ Վլադիմիր Պուտինի աջակիցները, որոնց ձեքին կարմիր սրտաձեւ ցուցանակներ կան` «Պուտինը սիրում է բոլորին» գրությամբ:
Կազմակերպիչների գնահատականներով` «օղակը փակելու» համար անհրաժեշտ է 34 հազ. մասնակից: Սակայն ակցիայից երկու ժամ առաջ իրենց տեղերում ընդամենը 7818 մարդ է եղել, ինչը բավարար չէ նպատակն իրագործելու համար:




























