Արմատական իսլամիստական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, թե ամերիկյան անօդաչու սարք են խփել:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, թալիբներն ասել են, թե հավաքել են ինքնաթիռի մնացորդները եւ պատրաստվում են լուսանկարները ցույց տալ լրագրողներին:Նշենք, որ նախօրեին պակիստանյան հետախուզությունը հայտարարել էր ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացման մասին:
Վաշինգտոնն այդ տեղեկությունները չի ժխտել:




























