Նիգերիայի Ջոս քաղաքում փետրվարի 26 –ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 3 մարդ է զոհվել, եւս 10 -ը մարմնական վանասվածքներ են ստացել:
Ինչպես տեղեկացնում է Agence France-Presse-ը, ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ով մեքենայով մտել է քրիստոնեական եկեղեցի եւ պայթել ներսում:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նշենք, որ վերջին ամիսներին Նիգերիայում մի շարք ահաբեկչություններ են իրականացվել քրիստոնյաների նկատմամբ: Դրանց ետեւում կանգնած է արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորումը:




























