ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկին` Դուգլասին մեղադրանք է ներկայացվել բժշկական անձնակազմի վրա հարձակվելու համար: Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի արվարձանում գտնվող ծննդատներից մեկում, որտեղ Դուգլասի կինը որդի է ունեցել:

Երեխայի ծննդյան երկորդ օրը Դուգլասը փորձել է տանել երեխային: Սկզբում բուժհաստատության աշխատակիցները նրան քաղաքավարի բացատրել են, որ չի կարելի, սակայն երբ  տեսել են, որ դա չի ազդում, սպառնացել են ոստիկանություն կանչել:

Դրանից հետո Քենեդին կոպիտ հրել է բուժքույրերից մեկին, մյուսին էլ հարվածել ոտքով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7 –ին, սակայն 44-ամյա Դուգլասը դատարանի առջեւ կկանգնի այս շաբաթ: