ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում փետրվարի 28-ին աճուրդի կհանվի մինչեւ 1950 թ-ը  հանձնված «Օսկարի» 15 օրիգինալ  արձանիկներից կազմված հավաքածուն:

Ինչպես հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան արդեն դժգոհություն է հայտնել այդ առնչությամբ` նշելով, որ դրանք «պետք է  վաստակել, ոչ թե ձեռք բերել»: Նշվում է, որ գործարքի արդյունքում ընդհանուր եկամուտը կարող է կազմել 2 մլն դոլար:

Նշենք, որ ԱՄՆ-ում գործող կարգի համաձայն` «Օսկարի» մրցանակակիրները պարգեւը վաճառելու մտադրության պարագայում առաջին հերթին այն պետք է առաջարկեն կինոակադեմիային: Սակայն այդ կարգը մտցվել է 1950 թ-ից հետո եւ հետադարձ ուժ չունի: