Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի  եւ Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը փետրվարի 26-ին երկրորդ զավակն է ունեցել: ԱՄՆ-ում ծնվել է նրա դուստրը:

Նշենք, որ այդ կապակցությամբ Մովսիսյանը երկու օր առաջ «Կրասնոդար»- «Կրիվբաս» խաղից հետո Թուրքիայից մեկնել էր ԱՄՆ: Առաջիկայում ֆուտբոլիստը կմեկնի Կիպրոս,  որտեղ փետրվարի  28-29-ին Հայաստանն ընկերական հանդիպումներ է ունենալու Սերբիայի եւ Կանադայի հետ: