Նեպալի բնակիչ Չանդրա Բահադուր Դանգին գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»` որպես աշխարհի ամենացածրահասակ մարդ:

Ըստ «Press Trust of India»-ի` 72- ամյա  նեպալցու հասակն  ընդամենը 54,6 սմ է:

Ընդ որում, Դանգին ոչ միայն կենդանի մարդկանց,  այլեւ Գինեսի գրքում երբեւէ գրանցվածների մեջ ամենացածրահասակն է: