Ժամանակակից ձիերի հնագույն նախնիները, որոնք ապրել են մոտ 65  մլն տարի առաջ,  կատվի մեծություն են ունեցել:

Վերջերս անցկացված հետազոտությունների շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում, ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ձիերը ի հայտ են եկել պալեոգենի շրջանում, մոտ 50 մլն տարի առաջ, Հյուսիսային Ամերիկայում: Այդ ժամանակշրջանում 130 հազ. տարվա ընթացքում նկատվել է կլիմայի կտրուկ տաքացում: Հնագույն ձիերի քաշը 6-ից հասել է մինչեւ 4 կիլոգրամի:Սակայն հետո հաջորդել է երկրագնդի  երկարատեւ սառեցումը  եւ «փոքրիկները» վերածվել են խոշոր կենդանիների:

Գիտնականները պնդում են, որ ջերմաստիճանի փոփոխություններն ուղղակի ազդում են կանթնասունների չափերի վրա: Նրանք նաեւ ավելացնում եմ, որ դա վերաբերում է նաեւ մարդուն: