Սիրիայի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ համազգային հանրաքվեն համարվել է կայացած: Ինչպես Դամասկոսում «ՌԻԱ Նովոստիի» թղթակցին ասել է  Սիրիայի տեղեկատվության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, բնակչության ակտիվությունը բարձր է եղել:

Հաշավարկները կկատարվեն ավելի ուշ, սակայն, ըստ զրուցակցի, հիմա արդեն վստահաբար կարելի է ասել,  որ Սիրիայի ժողովուրդն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել քվեարկությանը: Նա նաեւ ընդգծել է, որ Դամասկոսում հասարակական կարգի ոչ մի խախտում չի արձանագրվել:«ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը ռուս դիտորդների խմբի կազմում մի քանի տեղամասեր է այցելել եւ արձանագրել, որ ընդհանուր առմամբ քվեարկությունը տեղի է ունեցել առանց միջադեպերի:

Քվերակությունն անցկացվել է անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում: Ըստ տեղեկությունների` երկրի մի շարք շրջաններում շարունակվում են զինված խմբավորումների դեմ գործողությունները: Սիրիական «Ալ վաթան» թերթի տեղեկություններով` Հոմս քաղաքում հարձակում է եղել քրիստոնեական տաճարի վրա:

Հոմսի մի շարք շրջաններում զինված խմբավորումներն սկսել են հանձնվել իրավապահներին: Արեւմտյան լարտվամիջոցները բացահայտերեն աջակցում են Սիրիայի ընդդիմադիրներին եւ նրանց կողմնակիցների զինված հարձակումներին, իսկ հանրաքվեի մասին կամ լռում են կամ էլ ցուցադրում անհայտ ծագման սիրողական կադրեր` գրոհների մասին:

Նշենք, որ ընտրատեղամասերը կփակվեն երեւանյան ժամանակով ժամը 22.00-ին: