Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդեւը, ով նախագահի թեկնածու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ  Վլադիմիր Ժիրինովսկու որդին է,  փետրվարի 26-ին Մոսկվայում վթարի է ենթարկվել: 

«ՎԱԶ մակնիշի ավտոմեքենան  փորձել է շրջադարձ կատարել եւ, չնկատելով Porsche-ին, վթար է ստեղծել»,-ասված է ՆԳՆ ԳՎ հաղորդագրության մեջ: Porsche-ի ղեկին եղել է Իգոր Լեբեդեւը, ВАЗ-21114 –ի ղեկին` ծնունդով ադրբեջանցի Էլչինօղլի Մուսաեւը: Պատահարի արդյունքում տուժել են բոլոր մասնակիցները, իսկ ամենաշատը` Մուսաեւի 12-ամյա  որդին, որին տեղափոխել են հիվանդանոց:

Լեբեդեւի մեքենայի վերանորգումը կարժենա 1 մլն ռուբլի, սակայն նա հրաժարվել է փոխհատուցում պահանջել: