Հնդիկ հոգեւոր սպասավոր Դիլիպ Ռատիյան ծիսակարգի ժամանակ կտրել է հնգամյա տղայի գլուխը` «աստվածային ուժ ստանալու» համար:
Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», Փանջիպատրա գյուղում բնակվող երեխան անհետացել է փետրվարի 5-ին. երկու օր անց հայտնաբերվել է նրա գլխատված մարմինը:Ձերբակալվածը խոստովանել է, որ սպանել է երեխային, գրում է NEWSru.com-ը: Նա հայտարարել է, թե դա արել է աստծո խնդրանքով, եւ նման «հրահանգ» է ստացել երազում:




























