Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ 62-րդ խաղում տարավ 50-րդ հաղթանակը: Արքայական ակումբը հյուրընկալվելիս Ռոնալդուի կրնկի հետադարձ հարվածով խփած գնդակի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»:
«Բարսելոնան» Մադրիդում 2:1 հաշվով առավելության հասավ «Աթլետիկոյի» նկատմամբ:
«Ռեալը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 64 միավոր: Կատալոնացիները հետ են 10 միավոր:











