Հոլիվուդյան գեղեցկուհի Անջելինա Ջոլիի աջ ոտքն իր սեփական միկրոբլոգն ունի Twitter սոցցանցում: Այս բլոգը գրանցվել է այն բանից հետո, երբ Ջոլիի ոտքը Օսկարի մրցանկաբաշխության արարողութունից առաջ դրվել է կարմիր գորգին:
Դերասանուհին նկարահանվել է` առաջ բերելով աջ ոտքը եւ ցուցադրելով իր երեկոյան զգեստի խոր բացվածքը: Նման դիրքով դերասանուհին հայտնվել է նաեւ բեմում բուն արարողության ժամանակ:
@AngiesRightLeg թվիթերում առանձնապես բովանդակալից գրառումներ չկան: Ոտքը պարզապես խնդրում է ուշադրություն դարձնել իրեն եւ չմոռանալ, որ ինքն այդտեղ է: Անջելինա Ջոլիի ոտքի միկրոբլոգը ավելի քան տասը հազար հետեւորդ ունի, հայտնում է Lenta.ru-ն:
Ջոլիի ոտքը հոլիվուդյան դիցուհիների միակ եւ ամենագրավիչ մարմնի մասը չէ. ավելի վաղ միկոբլոգ են ունեցել նաեւ Ջենիֆեր Լոպեսի պտուկները:
Հիշեցնենք, որ «Օսկարի» մրցանակաբաշխության հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 27-ի գիշերը:
Արարողության գլխավոր հաղթողն է դարձել «Արտիստը» ֆիլմը, որն արժանացել է հինգ արձանիկների, այդ թվում նաեւ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում:































