Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, 31-ամյա Հարություն Աղեկյանը փետրվարի 12-ին տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ փետրվարի 24-ին, ժամը 21:10-ի սահմաններում մահացել է: Նախնական ախտորոշումը` դիլատացիոն կարդիոմիոպաթիա:

Հ. Աղեկյանը 12.11.2010թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2 մասի 1,4 կետերով (ավազակություն` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) եւ 178 հոդվածի 2 մասի 1 կետով (խարդախությունը, որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) դատապարտվել էր 7 տարի ազատազրկման:

Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: