Ուկրաինայի կառավարության նախկին ղեկավար Յուլյա Տիմոշենկոն առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի համար:

Ցուցակում ընդգրկվել է 188 մարդ, ինչպես նաեւ 43  կազմակերպություն, որոնք Նոբելյան հանձնաժողովի կարծիքով, զգալի ներդրում են ունեցել խաղաղության համար մղվող պայքարում:

Ցուցակի մեջ են ներառվել Բիլ Քլինթոնը, Հելմուտ Քոլը, Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուքին, ամերիկացի ռազմական վերլուծաբան Բրեդլի Մինինգը, ով համագործակցել է WikiLeaks-ի հետ եւ կանգնել տրիբունալի առաջ: Ցուցակի մեջ է ընդգրկվել նաեւ ռուս իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինան:

Ցուցակի մեջ է հայտնվել «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը, որն ակտիվորեն լուսաբանում էր «արաբական գարնան» իրադարձությունները: Մրցանակի դափնեկիրների անունները հայտնի կդառնան դեկտեմբերին, հաղորդում է «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանը: