Սուդանը եւ Հարավային Սուդանը մարտեր են մղում սահմանամերձ Ջաու քաղաքի համար` խախտելով փետրվարին ստորագրած բարիդրացիության մասին պայմանագիրը:

Հարավսուդանյան ազգային-ազատագրական  բանակը հարձակվել է Ջաու քաղաքի Բուհեյրա էլ Աբյադ շրջանի վրա`  6 կմ խորանալով սուդանյան Հարավային Քորդոֆան նահանգի տարածաշրջանում: Այս մասին ասվում է Սուդանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը դա գնահատել է որպես ինքնիշխանության եւ անվտանգության խախտում:

Այդ նույն ժամանակ Ջաու քաղաքում գտնվող շրջանի կոմիսար Փայոգ Մաբեքն ասել է, որ հարավսուդանական բանակի կողմից քաղաքի վերահսկումը ապագայում  ցանկացած օտարերկրյա ագրեսիայի կանխմանն ուղղված քայլ է, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: