Ազգային ժողովի այսօր` փետրվարի 27-ին մեկնարկած քառօրյա նիստերի ժամանակ պատգամավորներից մի քանիսը ավելի հետաքրքիր զբաղմունք գտան, քան միապաղաղ օրինագծեր քննարկելն է:
Լիցքաթափման առիթը հասավ, երբ օրվա վերջին ընդմիջումից քիչ առաջ ամբիոնին մոտեցավ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ներկայացնելու «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ հարակից օրինագծերի փաթեթը, որոնք միտված են տնտեսվարողին ազատել կնիքների օգտագործումից:
Դիմելով նախարարին` ԲՀԿ խմբակցությունից Էռնեստ Սողոմոնյանը հիշեցրեց, որ դեռ սովետական տարիներից կնիքը համարվում է գործավարության անհրաժեշտ բաղադրիչ` «առանց կնիքի չի կարելի» սկզբունքով: Այստեղ պատգամավորներից մի քանիսը (էթիկայի սկզբունքներից ելնելով` անունները որոշեցինք չնշել) նկատեցին, որ «կնիք»-ի վերջին տառը «կ»-ի փոխելով` կարելի է ցրել նիստի ձանձրույթը:
Մեկ այլ պատգամավոր ավելացրեց` «այդ խնդրին ավելի ճիշտ է գործից հետո անդրադառնալ»:




























