Բրյուսելում ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը ի թիվս իրանական, սիրիական եւ տնտեսական հարցերի, քննարկվելու է նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում:
Քննարկման արդյունքում Խորհուրդը պետք է եզրակացություն ընդունի, որում ընդգծվելու է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանությանն ու բարգավաճմանը ուղղված քայլին աջակցելու պատրաստակամությունը: Միեւնույն ժամանակ նախարարը ընդգծելու են հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը:
Ակնկալվում է, որ փաստաթղթում նշվելու է պաշտոնական Բրյուսելի ցանկությունը` ընդլայնել մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը` նպաստեոլվ կողմերի միջեւ վստահությունը եւ շփման գծի ականազերծումը:
Հարավային Կովկասի երեք երկրներում նախանշված ընտրություններից առաջ Խորհուրդը արծարծելու է ժողովրդավարության եւ բարեփոխումների հարցը` ընդգծելով, որ դրա տեմպից է կախված Եվրամիության հետ հարաբերությունների ինտենսիվությունը:




























