ԱՄՆ զինված ուժերի մարտիկները տղամարդու մարմնի խոցելի մասը կպաշտպանեն զրահապատ վարտիքների միջոցով (Blast Boxers):

«Սպիտակեղենի» առաջին խմբաքանակը ծովային հետեւակազորին է ուղարկվել ինչպես թեժ կետերում, այնպես էլ հայրենիքում:

Հատուկ «սպիտակեղենի» արտադրողը բրիտանական BCB International ընկերությունն է: Վարտիքները պատրաստված են մի քանի տարբեր գործվածքներից:  Արտաքին մասը պատված է հատուկ շերտով, որը պետք է մարմինը պաշտպանի բեկորներից  եւ կոտորակներից:

Վարտիքի մյուս մասը (protective outer-garment - POG) պետք է կրել արդեն տաբատի վրայից. այն պատրաստված է այնպիսի պաշտպանիչ տարրերից, ինչպես զրահաբաճկոնը, տեղեկացնում է «Ռոսբալտը»: