Լոնդոնում բնակվող Բորիս Բերեզովսկին վատ վերջաբան է կանխատեսել բռնապետ Պուտինի համար, նաեւ ներողություն է խնդրել Ռուսաստանից իր «ստեղծած» Պուտինի ագահության, փողամոլության համար:
Ha`aretz-ին տված հարցազրույցում Բերեզովսկին հայտարարել է, թե բռնապետերը միաձեւ են ավարտում, կամ Պինոչետի պես, կամ կախաղանի վրա:
Ըստ Բերեզովսկիի, Պուտինն այժմ կորցրել է «կապը իրականության հետ` աջակցելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին»:
«Կարծում եմ` նա վախեցավ, հեռուստացույցով տեսնելով Քադաֆիի վախճանը»,- ասել է Բերեզովսկին եւ հավելել, թե ռուսական ղեկավարությունը ընտրել է վատագույն տարբերակը` հաղթանակ արդեն առաջին փուլում, ինչից հետո վարչակազմին կարելի է տապալել միայն ուժով:
Ընտրություններում Պուտինի բոլոր մրցակիցներին Բերեզովսկին անվանել է «Կրեմլի նախագծեր»: Իսկ ընդդիմադիր շարժման առաջնորդները չունեն գաղափախոսություն, ինչը առավելություն է տալիս կոմունիստ Գենադի Զյուգանովին:




























