Ռուսաստանը կոչ է անում բոլոր կողմերին, ովքեր ազդեցություն ունեն սիրիական ընդդիմության վրա, օգտագործել այդ ազդեցությունը, որպեսզի ընդդիմությունը թույլ տա Սիրիական Կարմիր մահիկին եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտենմուտք գործել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Հոմսի շրջաններ:
Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանությունը ակտիվ աշխատանք է տանում սիրիացիների հետ` Հոմսի բնակիչներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:
«Խոսքը գնում է եւ հումանիտար ընդմիջում պահպանելու, որ թույլ կտա ապահովել վիրավորների, կանանց եւ երեխաների, նաեւ օտարերկրյա լրագրողների տարհանումը Բաբ ալ-Ամրայի եւ այլ շրջաններից »,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բախումների շրջանում մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան:




























