Ռուս հայտնի երգչուհի Նատաշա Կորոլյովան ուկրաինացի հանդիսատեսին բառացիորեն շոկի մեջ է գցել, բեմ բարձրանալով մերկ վիճակում: Կիեւում, փետրվարի 23-ին տեղի ունեցած համերգին, նա հայտնվել է էպատաժային կարմիր եթերային թիկնոցով, որը փաստացի ոչինչ չէր ծածկում:

Կորոլյովան իր համարի համար ընտրել է «Եվայի հագուստը», որն ամբողջությամբ ի ցույց է դնում մարմնի մերկությունը: Ընդ որում, հագուստն այնքան է միաձուլված եղել երգչուհու մարմնի հետ, որ շոկի մեջ հայտնված հանդիսատեսը չի հասկացել, որ իրականում Կորոլյովան, ամեն դեպքում հագուստ է կրում:

Հետաքրքիր է, որ մարմնի ամենաինտիմ մասերում հագուստը ծածկված է եղել պսպղուն քարերով: Միայն փորի հատվածում անբնական քառակուսիներն են մատնել, որ երգչուհին մերկ չէ:

Բնականաբար, Նատաշայի համերգը շատ հրաշալի է անցել, գրում է, Dni.ru-ն: