Ամերիկացի 52-ամյա դերասանուհի Շոն Յանգին` «Եսենին» սերիալում Սերգեյ Բեզռուկովի զուգընկերուհուն, ձերբակալել են «Օսկար» մրցանակաբաշխության կապակցությամբ կազմակերպված երկոյից հետո:
Ըստ տեղական ԶԼՄ-ների` դերասանուհուն ձերբակալել են սեփական թիկնապահների հետ վիճաբանելու համար: Ոստիկանական բաժանմունքում մի քանի ժամ պահելուց հետո նրան բաց են թողել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:




























