Լոնդոնում կայանալիք ցուցահանդեսում արյամբ արված իր նկարներն է ցուցադրելու Քեյթ Մոսսի նախկին ընկերը` բրիտանացի ռոքեր Փիթ Դոերտին:
On Blood: A Portrait of the Artist ցուցահանդեսը ներկայացնում է իրենից Դոերտիի նկարները, որոնք արվել են 2009թ. Grace/Wastelands ալբոմի թողարկման կապակցությամբ:
Դոերտիի աշխատանքների տեխնիկան այսպիսին է, նա արյուն է վերցնում ներարկիչով, ապա ցողում կտավի վրա: Ինքը` Փիթը այդ տեխնիկան անվանում է «Արտերիալ ցողում»:
Փիթի բոլոր նկարները արյան համադրում են իր հորինած բանաստեղծությունների եւ կոլաժների հետ, գրում է LifeNews-ը: Նրա աշխատանքները կարելի է գնել 7 հազարից 12 հազարի սահմաններում:
Բացի հեղինակային աշխատանքներից` ցուցադրվելու են նաեւ Էմի Ուայնհաուսի ինքնանկարը` արյունով, եւ Դոերտիի 8-ամյա որդու նկարները:




























