Իրանի իշխանությունները բռնագրավել են իրավապաշտպան Շիրին Էբադիի Նոբելյան մրցանակն ու դիպլոմը: Դա կապված է նրա հետ, որ Էբադին քննադատել է այս տարվա հունիսին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որին հետեւած բողոքի գործողությունների արդյունքում իշխանությունները կրակ բացեցին եւ սպանեցին 12 մարդու:
Նոբելյան կոմիտեն դատապարտել է այդ ամոթալի դեպքը՝ ընդգծելով, որ մրցանակակրի ոսկե մեդալի առգրավումը առաջին դեպքն է մրցանակաբաշխության 108-ամյա պատմության մեջ:
Հիշեցնենք, որ Էբադին Նոբելյան մրցանակի արժանացել է 2003 թվականին` ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար:
Նոբելյան մրցանակներ շնորհող Նորվեգիայի կառավարությունը արդեն դիմել է Իրանին՝ բացատրություններ ստանալու ակնկալիքով: Նա Իրանի այդ քայլը համարել է «ամոթալի եւ զայրացուցիչ»:




























