Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հյուսիս-արեւելքում բնակելի շենքի 11-րդ հարկից հարբած տղամարդ է ընկել եւ կենդանի է մնացել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմիների աղբյուրը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչը պարզել են, թե 50-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ընկել է իր բնակարանի պատուհանից:

«Տղամարդը հրաշքով կենդանի է մնացել եւ տեղափոխվել հիվանդանոց որովայնի վնասվածքով»,- հաղորդում է NEWSru.com-ը: