Ռուսաստանի գլխավոր դատախազը Stratfor-ի վերլուծաբաններին տեղեկատվություն է տրամադրել Կրեմլի «կլանային պատերազմների» մասին...
Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան աշխատել է ամերիկյան վերլուծական Stratfor ընկերության համար, որը հաճախ անվանում են «ստվերային» ԿՀՎ: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել սկանդալային WikiLeaks կայքը:
Նշվում է, որ Չայկան հետախուզական ընկերությունում ունեցել է վստահության ամնենաբարձր կատեգորիա` «1» եւ RU101 ծածկագիրը:
Ըստ WiliLeaks-ի` Ռուսաստանի գլխավոր դատախազը Stratfor-ի վերլուծաբաններին տեղեկատվութուն է տրամադրել Կրելմի «կլանային պատերազմների» մասին: Դիմակայության կանոները, իբր, սահմանել է վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նշվում է, որ ամենահաճախ պատժել են «իշխանության երկրորդ էշելոնի» ներկայացուցիչներին:




























