«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մահացել է հիվանդանոցի ճանապարհին, ուր նրան տեղափոխում էին ճանպարհատրանսպորտային պատահարից հետո», այսպիսի հաղորդագրություն է զետեղվել «Միդի պրես» տեղեկատվական ռեսուրսի գլխավոր էջում, ընդ որում` վերջինս վկայակոչել է հեղինակավոր Agence France Presse-ին:
Ավելի ուշ պարզվել է, որ հաղորդագրության հեղինակները հաքերներ են, ովքեր կայքը կոտրել են փետրվարի 26-ին: Մինչ ադմինիստրատորները կհասկանային կատարվածը եւ կհեռացնեին հաղորդագրությունը, այն արդեն հասցրել էր տարածվել համացանցով:
«Ընկերությունը իր վրդովմունքն է հայտնում նման գրոհի առանչությամբ եւ հայցում է Ֆրանսիայի նախագահի ներողամտությունը», -ասել է «Միդի պրես սերվիս» կայքի սեփականատեր Բեռնար Մաֆրը:
Նշենք, որ եթե հաջողվի հաքերին բացահայտել, նրան կսպառնա մինչեւ 3 տարվա ազատազրկում կամ մինչեւ 350 հազար եվրո տուգանք:




























