Ղազախստանը խաղաղ պետություն է եւ կողմ է խնդիրների խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիթովը փետրվարի 28-ի մամլո ասուլիսում` պատասխանելով Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ Աստանայի պաշտոնական դիրքորոշման մասին հարցին:
Ինչպես նշել է դեսպանը, Ղազախստանի համար կարեւոր է խնդիրների խաղաղ կարգավորումը, այդ թվում նաեւ Կովկասում, Կասպյան տարածաշրջանում, որը Ղազախստանի հարեւանն է: «Ղազախստանը բոլոր խնդիրների խաղաղ կարգավորման կողմնակից է», - ամփոփել է դեսպանը:




























