Նոր Զելանդիայում գտել են ամենախոշոր պինգվինի մնացորդները:

Պինգվինի հասակը կազմել է 1,3 մետր, քաշը` 60 կգ: Գտած ոսկորները ստացել են Kairuku grebneffi անունը, ինչըմաորի հնդկացիների լեզվից  թարգմանաբար նշանակում է «սուզորդ, ով որսով վերադարձել է տուն»:

Պինգվինների նախնիներն ապրել են 24-ից 27 միլիոն տարի առաջ, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Այդ թռչունները երկար կտուց են ունեցել, ավելի սլացիկ եւ ճկուն են եղել, քան ժառանգները: