Գերմանիայի Պոտսդամի համալսարանի կողմից գերմաներենի ուսումնասիրություն է կատարվել երկրի այն մասերում որտեղ միասին են ապրում տարբեր ազգություններ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն թաղամասերում որտեղ թուրքեր են ապրում, գերմանացի 14-17 տարեկան պատանիներն օգտագործում են մի քանի թուրքերեն բառեր, որոնց մեջ գերակշռում է «լան» եւ «վալլա» բառերը («մարդ» եւ «Աստված վկա»- ժողովրդախոսակցական-խմբ)։
Ուսումնասիրության ղեկավար, պրոֆ. Հեյզե Վիքերը նշել է, թե այդ 2 բառերը հատկապես օգտագործում են Բեռլինի Կրոյզեբերգ թաղամասի գերմանացի պատանիները, որտեղ մեծ թիվ են կազմում թուրքերը։ Նա շեշտել է, թե այդ ամենը նոր բարբառի ստեղծման մասին չի վկայում, այլ ցույց է տալիս, թե ինչպիսի հաջող ինտեգրում է տեղի ունեցել։




























