Ամերիկացի պրոֆեսոր Ստեֆան Քարթերը հաշվարկել է, թե որքան եկամուտ կունենա գանձարանը, եթե հարկ սահմանվի սեքսուալ ակտի համար, եւ լավագույնս օգտագործվի ստացված եկամուտը:
Ամերիկացի պրոֆեսորը հետեւյալ կերպ է մտածում. եթե ԱՄՆ-ի սեքսուալ ակտիվ 200 միլիոն քաղաքացիները թեկուզ եւ 2 դոլար վճարեն սեռական ակտի համար, ապա դա տարեկան կկազմի 10 միլիարդ դոլար: Գումարը հաշվվել է` ելնելով ամերիկացիների սեքսուալ նորմայից. հետազոտությունների համաձայն, ամերիկացիները սեքսով են զբաղվում միջին հաշվով ամսական երկու անգամ:
Իսկ այդ փողերը կարելի է ուղղորդել այն կանանց ծննդաբերության ֆինանսավորմանը, որոնց ապահովագրությունը չի փակում համապատասխան միջոցառումները: Պրոֆեսորը համոզված է, որ սեքսի վրա սահմանված հարկը կլուծի նաեւ կաթոլիկ եկեղեցու հետ առկա հակասությունները:




























