Աստրախանում բնակելի տան փլուզման զոհերի թիվը հասել է 9-ի: Անհետ կորած են համարվում 11 մարդ:
Շարունակվում են վթարա-փրկարակական եւ որոնողական միջոցառումները: Ավելի վաղ ողբերգության վայր էր այցելել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նա հայտնել էր, թե տուժած տան բոլոր բնակիչները տեղափոխվելու են նոր բնակարաններ, հաղորդում է RBC-ն:
Նշենք, որ պայթյունը որոտացել է փետրվարի 27-ին, 9 հարկանի շենքի մուտքում: Մուտքն ամբողջությամբ փլուզվել է: Նախնական տվյալներով, ողբերգության հանգեցրել է բնակիչներից մեկի ինքնասպանության փորձը: Աստրախանի մարզի նահանգապետ
Ալեքսանդր Ժիլկինը փետրվարի 29-ը սգո օր է հայտարարել:



























