ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով խորհրդում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Ֆեյդալ Ալ-Խամվին հայտարարել է, որ միջազգային կազմակերպության համագումարը` կապված Սիրիայում ստեղծված հումանիտար իրադրության հետ, հանդիսանում է սիրիական պետականությանը հարված հասցնելու ծրագրի մի մաս, որն իրականացվում է երկրի բնակչությանն օգնություն տրամադրելու անվան ներքո:

Սիրիական պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ Ալ-Խամվին հավելել է, որ նրանք, ովքեր նախաձեռնել են Խորհրդի նստաշրջանի կազմակերպումը, նույնիսկ չի սպասել անկախ Հանձնաժողովի զեկույցի քննարկմանը, որը միջազգային հետաքննություն է անցկացրել, որտեղ չկան ապացույցներ Սիրիայի արաբական հանրապետությունում հումանիտար իրադրության վատացման վերաբերյալ:

Ալ-Խամվին շեշտել է, որ զեկույցում պաշտպանվում է այն բացասական ազդեցությունը, որը զգացվում էր Սիրիայի հանդեպ տնտեսական պատժամիջոցների կիրառման համար: Նրանք, ովքեր իրենց անվանում են Սիրիայի ընկերներ, չպետք է ապօրինի պատժամիջոցներ Սիրիայի ժողովրդին` խախտելով մարդու իրավունքները:

«Ելնելով նրանից, որ ներկայիս նստաշրջանը քաղաքական ուղղվածություն ունի, ապօրինի է եւ հակասում է հռչակված նպատակներին, Սիրիայի պատվիրակությունը լքում է այդ միջոցառումը` ի նշան բողոքի` ընդդեմ անարդարությանը, նա չի մասնակցելու անօգուտ քննարկումներում եւ չի ճանաչում դրա արդյունքները»,-շեշտել է Ալ-Խամվին:

Նախքան Սիրիայի ներկայացուցչի հայտարարությունը` ՄԱԿ-ի` մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարը` Նավի Պիլայը կոչ է արել սիրիական հարցը հանձնել Միջազգային քրեական դատարան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: