Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը գիտեր, որ իր դեմ մահափորձ է պատրաստվում: Ընդ որում, նա իր թիկնազորը չի ուժեղացնելու, իսկ ահաբեկիչների մտադրությունները չեն ազդելու իր աշխատանքի վրա:

Աստրախանում լրագրողների հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ իր դեմ մահափորձերն առաջին անգամ չեն

իրականացվում, եւ ինքը չի վախենում: «Ես այդպես ապրում եմ 1999 թվականից»,- ասել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ ժամանակին անգամ հատուկ ստորաբաժանում էր ստեղծվել, որի նպատակն էր իր դեմ մահափորձը:

Նա ասել է, որ անհնար է ապրել, եթե մշտապես վախենում ես. «Թող ահաբեկիչները մեզնից վախենան»: Վարչապետը նկատել է, թե նման բաները չպետք է արտացոլվեն աշխատանքի վրա:

Նշենք, որ փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանյան եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են մահափորձը Վլադիմիր Պուտինի դեմ, որ ահաբեկիները պետք է իրականացնեին մարտի 4-ին: