Դոնի Ռոստովում ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն` փողոցում գողության կատարելու համար: Նրան բռնել են տաք հետքերով, երբ մի երիտասարդ ոստիկանություն է ահազանգել իր ուսապարկի գողության մասին:
Տուժածը մանրամասն նկարագրել է գողություն կատարողի արտաքին տվյալները: Նրա խոսքով, իր ուսապարկում եղել է իր անձնագիրը եւ թանկարժեք էլեկտրոնային գիրք:
Մոտակայքում պարեկություն անող ոստիկանական ջոկատը հաշվար րոպեների ընթացքում ժամանել է դեպքի վայր: Ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով ձերբակալել են կասկածյալին:
Ձախողակ գողին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում, հաղորդում է RuFox-ը:




























